-
04.03.2015|
20:48
«Անդին» ամսագիրը, «Կայարան» գրական ակումբը և «Էդիթ պրինտ» հրատարակչությունը համատեղ հայտարարում են դպրոցահասակ ստեղծագործողների գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում` արձակ, պոեզիա, Էսսե:
-
03.03.2015|
14:19
Մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի շրջանակներում մոտ 650 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։
-
02.03.2015|
12:05
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 2-4-ը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել: Ա. Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը՝ մշակված ԵԺԿ անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողմից:
-
28.02.2015|
21:10
Փետրվարի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և մոսկովյան Հյուսիս-Հարավ քաղաքագիտական կենտրոնը, Գիտակների հայկական ասոցիացիայի և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Երևանում տեղի ունեցող Եվրասիական պատմաբանների ակումբի առաջին նստաշրջանի շրջանակներում անցկացրին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ։ Այն նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:
-
28.02.2015|
20:16
Փետրվարի 24-ից մարտի 1-ը Բրյուսելում ընթանում է «Եվրպայի դեմոկրատ ուսանողներ» կառույցի «Թվային դարաշրջան» խորագրով ձմեռային համալսարանը:
-
27.02.2015|
17:47
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որպեսզի վերջիններս հանձնարարեն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին` Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության դրսևորումները բացառելու համար:
-
25.02.2015|
11:54
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
-
24.02.2015|
17:56
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում բացվեց Ազատ Ասոյանի անվան լսարանը:
Միջոցառման նախաձեռնողն էին ԵՊՀ ռեկտորատը, Իրավագիտության ֆակուլտետն ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:
-
24.02.2015|
16:49
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի վերաբերյալ հարցեր:
-
24.02.2015|
14:00
ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ ԵՊՀ ում բացվել է Ազատ Ասոյանի անվան լսարան։